Մուլտիմեդիա ցուցադրություն ՎԱՆ ԳՈԳԻ և ԿԼԻՄՏԻ կտավներով
Հունիսի 19-ից մինչև օգոստոսի 21-ը «Հայաստանի նկարիչների միություն»-ում ՎինսենթՎան Գոգի և ԳուստավԿլիմտի ստեղծագործությունները կկենդանանան լույսի, ձայնի և շարժման միջոցով։ Այցելուներին սպասվում է ոչ միայն ծանոթություն կտավների հետ, այլև դրանց ստեղծման պատմությունների և հեղինակների կենսագրությունների բացահայտում։
Վան Գոգի և Կլիմտի կտավների անիմացիոն ցուցահանդեսի բացառիկությունը կայանում է տեխնիկական լուծումներում՝ 510քմ ցուցասրահ, 4 մետր բարձրությամբ առաստաղ, ավելի քան 300 կտավների անիմացիա և 77 րոպե տևողությամբ ամբողջական ծրագիր։
Մեծ էկրաններն ու տիեզերական ձայնային համակարգը թույլ են տալիս ավելի խորությամբ ընկալել արվեստագետների պատկերային աշխարհը, հետևել նրանց մտքերի հոսքին, դիտարկել կտավների մանրամասներն ու զգալ քեզ «ներսում» այնպիսի գործերի, ինչպիսիք են՝ Վան Գոգի «Աստղալից գիշեր»-ը, «Արևածաղիկներ»-ը, Կլիմտի «Համբույր»-ը։
Ցուցահանդեսը բաց է ամեն օր՝ 10։00-24։00, Աբովյան 16 հասցեում՝ «Հայաստանի նկարիչների միություն»-ում։
Կտավների անիմացիա
+
Ցուցասրահ
քմ
Բարձրությամբ առաստաղ
մ
Րոպեանոց ծրագիր
Վինսենթ Վան Գոգ (1853-1890)
Վինսենթ վան Գոգը մեկն էր, ով գույներով էր խոսում այն աշխարհում, որտեղ բառերը լռում էին։ Նրա վրձինը նկարում էր ոչ թե տեսածը, այլ զգացածը՝ թողնելով արվեստ, որը դեռևս շնչում է ցավով, սիրով և լույսով։ Չնայած կյանքի ընթացքում գրեթե ճանաչված չլինելուն, այսօր նա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը՝ ստեղծելով ավելի քան 2000 ստեղծագործություն, որոնք ճեղքել են ժամանակի սահմանները։
Գուստավ Կլիմտ (1862-1918)
Գուստավ Կլիմտը (1862–1918) ավստրիացի նկարիչ է և Վիեննայի սեցեսիոն շարժման հիմնադիրներից։ Նրա արվեստը միախառնում է սիմվոլիզմը, դեկորատիվ ոճերը և էրոտիզմը՝ ստեղծելով ոսկյա փայլով ու մանրամասներով հարուստ աշխարհի պատկերներ։ Կլիմտի ամենահայտնի գործերից է «Համբույրը», որը համարվում է XX դարի սիրո խորհրդանիշներից մեկը։ Նրա արվեստը մեծ ազդեցություն է թողել մոդեռնիստական շարժման վրա։
Մեր մասին
Anima Exhibitions-ը ստեղծվել է մի գաղափարից՝ վերակենդանացնել արվեստը նոր ձևաչափերով։ Մեր նպատակն է պարբերաբար Հայաստան բերել այն արվեստային ցուցադրությունները, որոնք արդեն նշմարել են իրենց տեղը աշխարհի տարբեր քաղաքներում և դարձել են ժամանակակից մշակութային թրենդ։
Մենք հավատում ենք, որ ժամանակները փոխվում են, և արվեստը նույնպես պետք է շարժվի դրանց հետ համընթաց։ Մարդիկ այսօր փնտրում են նոր գաղափարներ, նոր զգացողություններ ու նոր տպավորություններ։ Մենք այստեղ ենք՝ այս պահանջը կենդանացնելու համար։
Anima Exhibitions-ը ստեղծվել է, որպեսզի արվեստը Հայաստանում ներկայացվի նոր լեզվով՝ շոշափելի, ապրելի և հիշվող։